Բացել լրահոսը Փակել լրահոսը
10042
A A
Քաղաքականություն

Ովքե՞ր կլինեն «ամենաբարձր բարոյական կերպար ունեցող» ռուսները

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը   երեկ ուշ երեկոյան որոշեց ստեղծել Երկխոսության հարթակ Վեհաժողովի և Ռուսաստանի աքսորյալ դեմոկրատական ուժերի միջև։

Հարթակի մասնակիցները, որոնց կազմը դեռևս պետք է որոշվի՝ հիմնված մի շարք չափանիշների վրա, կկարողանան երկկողմանի քննարկումներ անցկացնել Վեհաժողովի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ընդունելով բանաձևը՝ Վեհաժողովը հայտարարեց, որ հարթակի մասնակիցները կլինեն «ամենաբարձր բարոյական կերպար ունեցող անձինք», ովքեր, ի թիվս այլ պայմանների, կիսում են Եվրոպայի Խորհրդի արժեքները, անվերապահորեն ճանաչում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և աշխատում են Ռուսաստանում «ռեժիմի փոփոխության» ուղղությամբ։

Վեհաժողովը հայտարարեց, որ մեծարում է «այն ռուս իրավապաշտպանների, դեմոկրատական ուժերի, ազատ լրատվամիջոցների և անկախ քաղաքացիական հասարակության հանձնառությունը, ովքեր դեմ են տոտալիտար և նեոիմպերիալիստական ռուսական ռեժիմին, պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համար և աջակցում են ուկրաինացիներին, երբեմն վտանգելով իրենց կյանքն ու ազատությունը»։

Այնուամենայնիվ, ի տարբերություն բելառուսական դեմոկրատական ուժերի, «ռուսական դեմոկրատական ուժերը չունեն մեկ, միասնական քաղաքական կառույց», նշեց Վեհաժողովը։ Այն խրախուսեց աքսորյալ ռուսական խմբերին և նախաձեռնություններին միավորել ուժերը՝ Ռուսաստանում դեմոկրատական փոփոխություններ պաշտպանելու, ռուսական ռեժիմի հանցագործությունները բացահայտելու և ուկրաինացիներին աջակցելու համար։

 Ի դեպ, հայ պատվիրակները քվեարկությանը չեն մասնակցել։