A
A
Անձի առևանգման, անձին պատանդ վերցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ֊-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 29-ին Ֆրունզեի փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու, որը սեպտեմբերի 10-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր անձի առևանգման, անձին պատանդ վերցնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։