Բացել լրահոսը Փակել լրահոսը
555989009_1218712383624208_2135940292168429724_n (1)
A A
Պաշտոնական

ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Facebook-ի մեր էջում նոր հրապարակումներ չեն լինի․ ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից․

ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Facebook-ի մեր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։

Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները։ Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարող եք գտնել travel.state.gov կայքում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը մասնակի դադարեցնում է իր գործունեությունը՝ Կոնգրեսում ֆինանսավորման շուրջ կուսակցական տարաձայնությունների պատճառով։ Սա 1981-ից ի վեր 15-րդ շաթդաունն է։ Տարաձայնությունների առանցքում 1.7 տրիլիոն դոլարի հատկացումներն են պետական գործակալություններին, ինչը կազմում է բյուջեի մոտ մեկ քառորդը։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ այս դադարեցումը կարող է ավելի երկար տևել, քան նախորդները։