A
A
ՄԻՊ-ն այցելել է եզդիական սրբատեղի
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային փոքրամասնությունների իրավունքների հարցերը՝ առաջնահերթություն. ՄԻՊ-ն այցելել է եզդիական սրբատեղի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Ակնալճի եզդիական սրբատեղի և մասնակցել է սրբատեղիի՝ Զիարատի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Աշխարհի եզդիների համար սեպտեմբերի 29-ն ուխտագնացության օր է։ Ուխտագնացությունն ուղեկցվում է տոնական միջոցառմամբ և հարգանքի տուրքով։ Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերն իր առաջնահերթություններից են և վերահաստատում է իր հանձնառությունը նշված ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից։
