Գերությունից հետո՝ մրցանակ
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ տարի առաջ ես ռուսական գերության մեջ էի, այսօր ԵԽԽՎ-ում ստանում եմ մրցանակ,- իր ելույթում նշեց Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի այս տարվա մրցանակակիրը՝ ուկրաինացի լրագրող Մաքսիմ Բուտկեւիչը, որը «Զմինա» իրավապաշտպան կենտրոնի ու «Հրոմադսկե ռադիոյի» համահիմնադիրն է։ Գերեւարվելով և ռուսական ուժերի կողմից դատապարտվելով 13 տարվա ազատազրկման՝ նա ավելի քան երկու տարի անցկացրել է դաժան պայմաններով բանտարկության մեջ։ 2024 թվականի հոկտեմբերին ազատ է արձակվել գերիների փոխանակմամբ ժամանակ։
Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի ընտրող հանձնախումբը, որը պարգևատրում է Եվրոպայում և դրանից դուրս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ակնառու գործունեությունը, այսօր հայտարարել է 2025 թվականի մրցանակակրին։ Թեկնածուների եռյակում էին նաեւ բանտում գտնվող վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելին եւ ադրբեջանցի լրագրող Ուլվի Հասանլին։
Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակը ամեն տարի շնորհվում է ԵԽԽՎ-ի կողմից՝ Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա 77» հիմնադրամի հետ համատեղ։ Մրցանակը 60,000 եվրո է, հուշանվեր և դիպլոմ։