A
A
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 29-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ամառային խոհանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։40-ին, մարվել՝ 07։50-ին։ Այրվել են խոհանոցի տանիքը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։