Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լարս
A A
Պաշտոնական

Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցման կետում կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի կիրառումը

2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։ 

Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։ 

Գրանցման համար անհրաժեշտ է․

✅ գրանցվել էլեկտրոնային հարթակում, 

✅ հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը, 

✅ ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո, 

✅ ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։ 

Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով՝ 👉 esia.epd-portal.ru