Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-09-26_00-34-10
A A
Պաշտոնական

Հրդեհ Ջրվեժ գյուղում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Եռագույնի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 20 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։ 

Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։