Բացել լրահոսը Փակել լրահոսը
554650083_1177178031102214_8767623662616273727_n
A A
Պաշտոնական

Օտարերկրյա քաղաքացի 28-ամյա երիտասարդը Սարյան փողոցում մեքենա էր այրել․ ՆԳՆ ոստիկանություն

Սեպտեմբերի 18-ի առավոտյան՝ ժամը 6․14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
 
Պարզել է, որ այրվել է նույն փողոցի 30-ամյա բնակչուհու «Տոյոտա» մակնիշի մեքենան: Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Տոյոտան» այրել է օտարերկրյա քաղաքացի 28-ամյա երիտասարդը: Նա սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն։