A
A
Սեպտեմբերի 19-ի ենթակայանի հոսանքատար սարքավորումներում անձրևաջրերի ներթափանցման հետևանքով Երևանի Կենտրոնը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել է․ ՀԷՑ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.
Ս.թ.-ի Սեպտեմբերի 19-ին՝ երեկոյան 19:00-ին, Մյասնիկյան 35/6 կՎ ենթակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել է՝ հոսանքատար սարքավորումներում անձրևաջրերի ներթափանցման հետևանքով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զգալի մասի հոսանքազրկման:
Անձրևաջրերի ներթափանցման պատճառ է հանդիսացել շուրջ մեկուկես ամիս առաջ մեկնարկած և դեռևս ավարտին չհասցված ենթակայանի տանիքի վերանորոգման աշխատանքները, որն իրականացվում էր կապալառու ընկերություններից մեկի կողմից:
Վերը նշված աշխատանքների ժամկետների ձգձգման մասին «ՀԷՑ» ՓԲԸ Խումբ ենթակայանների սպասարկման խմբի ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել է «ՀԷՑ» ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ին, ով ցուցաբերելով անգործություն՝ ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլ նաև պատշաճ չի տեղեկացրել անմիջական ղեկավարությանն ու պատասխանատու ստորաբաժանումներին:
կոնկրետ տարածքում և կոնկրետ ժամերին անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու իր գործառույթը, որն էլ հանգեցրել է խոշոր վթարային իրավիճակի և պատճառել անհարմարություն շուրջ 20,000 բաժանորդների համար, «ՀԷՑ» ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ՝ Թ.Վ.-ն ազատվել է աշխատանքից:
Վթարային իրավիճակի հետագա զարգացումը կանխվել է կենտրոնական կարգավարական ծառայության, «ՀԷՑ» ՓԲԸ խումբ ենթակայանների աշխատակիցների և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության անմիջական միջամտությամբ:
© «ՀԷՑ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժին