A
A
Ապօրինի կաղնու փայտանյութով մեքենան տեղափոխվել է պահեստային տարածք
Աջակցիր «Ա1+»-ինՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի տեղամասի աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 18-ին ստուգման նպատակով կանգնեցրել են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 2-րդ պահաբաժնից դուրս եկող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը բեռնված է եղել շուրջ 1 խմ կաղնի տեսակի փայտանյութով: