Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (18)
A A
Մշակույթ

Կհնչի Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը՝ դաշնակահար Օլգա Շեպսի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին, «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ վայելելու Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը՝ դաշնակահար Օլգա Շեպսի կատարմամբ։ Համերգի ընթացքում կհնչեն նաև հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: