Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arvesta FB 1
A A
Պաշտոնական

Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստա» կազմակերպությունը սեպտեմբերի 22-29-ը Հայաստանում կանցկացնի «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը:

Փառատոնի շրջանակում համաշխարհային հեղինակություն վայելող ջրաներկի 12 վարպետներ՝ աշխարհում արվեստի այս ուղղության առաջատարներ, իրենց բազմաթիվ հետևորդների հետ կժամանեն Հայաստան։

Փառատոնի հիմնական միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին և 28-ին Գյումրի քաղաքում: Վարպետներն անվճար վարպետության, դեմո-դասընթացներ, պլեներներ (բացօթյա նկարչություն), մրցույթներ կանցկացնեն, կունենան անհատական հանդիպում-քննարկումներ։

Փառատոնի օրակարգում ներառված են՝ վարպետության դասեր, պլեներային նկարչություն, ցուցադրական դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, էքսկուրսիաներ և շրջայցեր, ցուցահանդես, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ:

Մուտքն ազատ է:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ