Բացել լրահոսը Փակել լրահոսը
548704984_1384644813664616_8583942856992543642_n
A A
Պաշտոնական

Ծովախոզուկը կծել էր երեխային

Սպիտակի ԲԿ-ից հայտնում են․

Օրեր առաջ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 8-ամյա երեխա՝ աջ ձեռքի շրջանում կծած վերք ախտորոշումով։ Ըստ հարազատների՝ երեխայի մատը կծել է ծովախոզուկը ։
 
💉 Անմիջապես իրականացվել է հակակատաղության պատվաստում, հակակատաղության իմունոգլոբուլին, երեխան ըստ պատվաստումների ազգային օրացույցի ստացել է բոլոր պատվաստումները։
 
 Դեպքից երկու օր անց կենդանին սատկել է, ինչից ելնելով երեխան ստացել է նաեւ հակակատաղության պատվաստման երկրորդ դեղաչափը ։
 
 Շնորհիվ ընտանիքի անդամների աչալրջության ու ժամանակին բուժհաստատություն դիմելու, ինչպես նաեւ բժշկական կենտրոնի պատրաստվածության՝ երեխայի վիճակը բավարար է։
⚠️ Հարգելի քաղաքացիներ, մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Առողջապահության նախարարության կողմից բոլոր բժշկական կենտրոնները ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով։
 
🐶 Շան կամ այլ կենդանու կողմից կծելու, ճանկռելու կամ վնասելու դեպքում, եթե որևէ վնասվածք նկատելի չէ—անմիջապես դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին, ստացեք անհրաժեշտ բուժօգնություն և խուսափեք հնարավոր բարդություններից ։
 
Անկախ նրանից՝ կծած կենդանին վայրի է թե ընտանի, տուժածը պետք է ստանա անհրաժեշտ պատվաստանյութ ու մասնագիտական բուժօգնություն։
📢 Վերը նշված դեպքը ևս մեկ առիթ է, որպեսզի ազգաբնակչությանը տեղեկացնենք կատաղություն հիվանդության վտանգավորության և անհրաժեշտ հրատապ քայլերի մասին։
❗Ու չմոռանանք, որ այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր, իսկ պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը։