Բացել լրահոսը Փակել լրահոսը
190925
A A
Պաշտոնական

Իսպանիան Հայաստանին է հանձնել ՀՀ տարածքով խոշոր չափով թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ մեղադրվող անձին

Իսպանիայի Թագավորության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ա.Ս.-ն, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով (980.27 գրամ) «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան:

Հանրային կապերի բաժին