Բացել լրահոսը Փակել լրահոսը
549434800_1257561503067535_5417154630777128549_n
A A
Պաշտոնական

Առգրավվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին։
 
🦞 Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ 1982թ. ծնված Է.Կ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 20կգ խեցգետին։
 
🛶 Վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերված՝ ապօրինի որսամիջոց հանդիսացող ռետինե 1 նավակն ու 11 հատ խեցգետնաորսիչ ցանցերն առգրավված են։
 
 Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակը ևս առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։
⚖️ Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։
🚨Համատեղ խստացված միջոցառումները շարունակական են։