Բացել լրահոսը Փակել լրահոսը
post_1758208802175820880268cc232203575
A A
Պաշտոնական

Հայաստան–Իտալիա քննարկում․ համագործակցության հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 18-ին ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև իտալական «Լեոնարդո» ընկերության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով պատասխանատու Կլաուդիո Բալեստրիերին։

Հանդիպման ընթացքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության ռազմավարական ուղղությունները և գործունեության հիմնական ոլորտներն՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, տիեզերական սարքաշինության և պաշտպանական համակարգերի զարգացման կարևորությունը։

Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, հատուկ անդրադարձ կատարելով «Լեոնարդո» ընկերության գործունեության ուղղություններին, արտադրանքին, նորարարական լուծումներին և տեխնոլոգիական ներուժին, ներկայացրել է Իտալիայի առաջընթացը բարձր տեխնոլոգիական ոլորտում։ 

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Ամփոփելով քննարկումը՝ երկուստեք ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։