A
A
Սեպտեմբերի 21-ին Օպերայի շենքը կներկայանա նոր ու ժամանակակից լուսավորությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կներկայանա նոր ու ժամանակակից լուսավորությամբ:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ Ազատության հրապարակ՝ մասնակցելու այս լուսավոր պահին։ Տոնական օրը կամփոփվի հրավառությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն