Բացել լրահոսը Փակել լրահոսը
548701289_1107136494842278_6009772095158100027_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանն ու Իրանի դեսպանը հրաժեշտի ընթրիք են ունեցել

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին հրաժեշտի ընթրիք են ունեցել վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
 
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին Հայաստան-Իրան բազմաոլորտ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի վրա: Քարտուղարը շնորհավորել է դեսպանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
 
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին կառուցողական համագործակցության համար և ընդգծել, որ հնարավորության սահմաններում ներդրել է բոլոր ջանքերը Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Դեսպանը նաև ընգծել է, որ Հայաստանից տանում է միմիայն ջերմ հիշողություններ:
 
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: