Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը (թարմացված)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 16-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող երկհարկանի տան 2-րդ հարկում և տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21։19-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 60 քմ), 2-րդ հարկը (մոտ 50 քմ)՝ գույքով և բաց պատշգամբը (մոտ 10 քմ)։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ և հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի հետագա տարածումը դեպի հարակից տներ։