Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (8)
A A
Պաշտոնական

«Արմավիր» ՔԿՀ-ում խուզարկությամբ հայտնաբերվել են հեռախոսներ, դեղահաբեր ու ինքնաշեն պարագաներ

Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության կողմից «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքները

 

2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության նախաձեռնությամբ, Ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ, իրականացվել են խուզարկություններ հիմնարկի տարբեր մասնաշենքերի 48 խցերում։

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են․

11 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով,

5 զույգ ականջակալ,

3 լիցքավորիչ՝ իրենց լարերով,

1 wi-fi սարք,

14 անհայտ ծագման դեղահաբ,

59 գործարանային արտադրության և ինքնաշեն խաղաքարտ,

2 ինքնաշեն պարան՝ իրենց պարկերով՝ նախատեսված արգելված իրերի փոխանցման համար։

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ՝ բացառելու ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման ու ապօրինի շրջանառության դեպքերը։

Քրեակատարողական ծառայություն