Բացել լրահոսը Փակել լրահոսը
547408808_1106419318279921_3994602879321830156_n
A A
Պաշտոնական

Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը, հայտնում են Մայր Աթոռից։

Մայր Տաճարի շրջափակում կատարվեց նաև Անդաստանի կարգ, օրհնվեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։