Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-09-14_00-40-52
A A
Պաշտոնական

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն-Դաշտադեմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 6 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։