Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Թումանյան 1 բակում նոր գունավոր մարզահրապարակ է ստեղծվել (տեսանյութ)

Թումանյան 1 բակում նոր գունավոր մարզահրապարակ է ստեղծվել․ Կենտրոն վարչական շրջանը մասնավոր գործընկերների հետ իրականացրել է հերթական նախաձեռնությունը։ Այստեղ երեխաներն ու պատանիները կարող են խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ՝ օգտվելով ժամանակակից պայմաններից։ Հրապարակը համալրված է նորագույն սպորտային կահավորմամբ։

🤝 «Street Ball Armenia» կազմակերպությունը, որը տարիներ շարունակ նպաստում է սպորտի զարգացմանը, իր ներդրումն է ունեցել հրապարակը միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու գործում։ Երևանում շարունակվելու է նմանատիպ բակային մարզահրապարակների կառուցումը՝ առողջ և ակտիվ կենսակերպը խթանելու նպատակով։

քաղաքապետարան