Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող հարցեր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր:

 

Պատասխանատուները տեղեկատվություն են ներկայացրել կուտակված ջրային պաշարների ծավալների, ոռոգման կազմակերպման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին:

 

Վարչապետը կարևորել է ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և տվել հանձնարարականներ: