A
A
Հրդեհի հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի փաստով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Աջակցիր «Ա1+»-ինՍ.թ. սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում առաջացած հրդեհի փաստով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի աշխատակիցները հրդեհված տարածքում իրականացրել են զննություն՝ կիրառելով ժամանակակից չափագրման անօդաչու համակարգեր։