Բացել լրահոսը Փակել լրահոսը
544979206_1247864600703892_2387133933695679644_n
A A
Պաշտոնական

Խախտումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում

Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների ծրագրի՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2021թ. հոկտեմբերից 2025թ. օգոստոս ժամանակահատվածը:
 
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 236 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 25․432․500դր.։
 
 Կնքվել են հողօգտագործման վարձակալական պայմանագրեր, որոնք չեն համապատասխանում անտառտնտեսության կառավարման պլանին, 💰բուսական աշխարհին պատճառվել է 343․500դր վնաս։
 
 Արձանագրվել է 1156քմ մակերեսով անտառային հողի զավթում, որի տարածքում առանց համապատասխան կառուցապատման թույլտվության կառուցվել է 2 շինություն՝ 💰բուսական աշխարհին պատճառելով 365․120դր. վնաս։
 
Անտառտնտեսության տարածքում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում, որի հետևանքով անտառային ֆոնդի հողային ռեսուրսներին պատճառվել է 7.492․500դր. վնաս։
 
Անտառկառավարողի կողմից չեն պահպանվել նաև հակահրդեհային անվտանգության կանոնները։
 
Ստուգման արդյունքներով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։