Ինձ մեղադրում են նրա մեջ, ինչը իմ պարտականությունն էր, աբսուրդ է. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով․ «Մեղադրականը քաղաքական փաստաթուղթ է» Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում հայտարարեց, որ իր դեմ ներկայացված մեղադրական եզրակացությունը «քաղաքական փաստաթուղթ է, գրված է քաղաքական սենյակներում և պարունակում է անհեթեթություններ»։ Նա քննադատեց դատախազության միջնորդությունը՝ իրեն և նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ։ Քոչարյանի խոսքով՝ գործի շարժառիթը եղել է իշխանությունը պահպանելու և այն Սերժ Սարգսյանին փոխանցելու նպատակ։ Նախկին նախագահը հիշեցրեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որով ինքը մեղադրվում էր, սակայն Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել գործը նոր քննության։ Դատախազությունը պնդում է, որ Քոչարյանի արդարացման որոշումն ուժի մեջ չի մտել, իսկ դատավարությունը շարունակվում է։