ՀԷՑ-ի նախագծային ծառայությունների ձեռքբերման մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ ընկերություններ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել Նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը։
Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ ընկերություններ:
«Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացների ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով իրականացվել էր շուկայի նախնական ուսումնասիրություն՝ ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից գնառաջարկներ ստանալու նպատակով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով հաստատված գնումների մշտական գործող հանձնաժողովի մասնակցությամբ և Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերով տնօրեն, հանձնաժողովի նախագահ Ս. Կակոսյանի գլխավորությամբ այսօր արդեն տեղի է ունեցել հայտարարված մրցույթի շրջանակներում թվով յոթ մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը:
Վերջինիս շրջանակներում Ընկերության գնումների մշտական հանձնաժողովի կողմից հայտարարվեց, որ ս.թ.-ի սեպտեմբերի 15-ին տեղի կունենա առաջարկների գնահատման փուլը, որի արդյունքում սահմանված կարգով կորոշվեն առանձին լոտերով հաղթող ընկերությունները:
Գնման գործընթացների վերջնական արդյունքների մասին Ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1228956