Բացել լրահոսը Փակել լրահոսը
542216454_1193393146158402_1370313651334665585_n
A A
Պաշտոնական

«Գետամեջ» թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները Կոտայքի մարզ Գետամեջ գյուղում գործող «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016»» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում իրականացվող վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել բրոյլեր հավի թև սառեցված և բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ  հետազոտությամբ պարզվել է, բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակը (արտադրված 23.08.2025թ, պիտանիության ժամկետը՝ 12 ամիս) համապատասխանում է Մաքսային Միության կանոնակարգով սահմանված պահանջներին, իսկ բրոյլեր հավի թև սառեցված արտադրատեսակում (արտադրված 25.08.2025թ, պիտանիության ժամկետը՝ 6 ամիս) եղել են անհամապատասխանություններ ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։