Բացել լրահոսը Փակել լրահոսը
543158649_1366979868117362_1860044714847391224_n
A A
Պաշտոնական

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային փառատոնը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային փառատոնը, որին մասնակցել է շուրջ 170 մարզիկ։
Փառատոնի շրջանակում անցկացվել են մրցումներ 8 մարզաձևերից՝
🔹անվասայլակով հոկեյ
🔹անվասայլակով բասկետբոլ
🔹սեղանի թենիս
🔹շախմատ
🔹պարածանրամարտ
🔹 պարաաթլետիկա՝ երեք մրցաձևով
🔹 բոչիա
🔹 շոու դաուն
Մրցումները տեղի են ունեցել ՕՀՄ քոլեջում, Արտաշատի քաղաքային ստադիոնում և Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում։
Փառատոնը նպատակ ունի խթանել ներառական սպորտը և հավասար հնարավորությունների ապահովումը բոլորի համար՝ ընդգծելով, որ սպորտը հաղթահարում է սահմանները և միավորում է մարդկանց։