Բացել լրահոսը Փակել լրահոսը
03.09.2025
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են վաշինգտոնյան Համատեղ հռչակագրով ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը:

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

 

ՀՀ ԱԽ գրասենյակ