Բացել լրահոսը Փակել լրահոսը
540932740_1165140055434435_8439315661329911735_n
A A
Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան հոբելյանի առիթով այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն, հայտնում են 3-րդ նախագահի գրասենյակից։
 
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արցախի ազատության և անկախության, արցախահայության անվտանգության համար կյանքի լավագույն տարիներն անմնացորդ Հայրենիքին ծառայեցրած իր մարտական ընկերոջ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի դատավարությունը հնարավորինս շուտ կավարտվի, և պատանդի կարգավիճակում պահվող մեր բոլոր ռազմագերիների հետ Բակո Սահակյանը Հայրենիք կվերադառնա:
 
Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ այդ նպատակով ինքը և իր գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, շարունակելու են իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել միջազգային հարթակներում և Հայաստանում այս խնդիրը մշտապես բարձրաձայնելու, ելքեր փնտրելու պատշաճ իրավապաշտպանության և արդարադատության հասնելու ուղղությամբ, ինչպես նաև ամենօրյա ուշադրության և հոգածության կենտրոնում պահելու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մարտական ընկերների ընտանիքներին: