Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՇՄՆ-ն Աժդահակի խառնարանային լճից ապօրինի ջրառի վերաբերյալ չի՞ իմացել (տեսանյութ)

ՇՄ նախարարությունից տեղեկացնում են՝ 2025 թվականի օգոստոսի 29-ին համացանցում հրապարակվել է Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ենթադրյալ ապօրինի ջրառի վերաբերյալ տեսանյութ։
 
«Տեսանյութը և դրա վերաբերյալ ստացված ահազանգը փոխանցվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։
 
Վարույթի շրջանակում իրականացվում են ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ՝ իրավախախտման փաստի ճշգրտման նպատակով։
 
Վարույթի ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 
Շնորհակալություն՝ ցուցաբերած զգոնության, ահազանգի և հետևողականության համար։
Շրջակա միջավայրի նախարարությունը բարձր է գնահատում հանրության ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների բացահայտման և կանխման գործընթացում»,- նշված է ՇՄՆ հաղորդագրությունում։