Բացել լրահոսը Փակել լրահոսը
17564744449252 (1)
A A
Պաշտոնական

Պակիստանի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:

Պակիստանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր հանգրվան:

Արարատ Միրզոյանը և Իշաք Դարն անդրադարձ են կատարել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հնարավորություններին: