Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱՄՆ ռազմական կցորդը բարի երթ մաղթեց Կոսովո մեկնող հայ խաղաղապահներին

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քրոուն բարի երթ մաղթեց Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում ծառայության պատրաստվող ՀՀ խաղաղապահ բրիգադի նոր հերթափոխի զինծառայողներին։
 
2004թ․ սկսած՝ Հայաստանը մշտապես ներկայացված է եղել ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի կազմում՝ ի ցույց դնելով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցում իր հանձնառությունը։ Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը՝ գերազանցելով մի քանի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների։ Այս կայուն մոտեցումն ընդգծում է Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերակատարումը տարածաշրջանային անվտանգային գործողություններում և վերջինիս Դաշնային ուժերի հետ կողք-կողքի աշխատելու պատրաստակամությունը։
 
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հպարտ է աջակցել Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը, որը համահունչ է դաշինքներն ամրապնդելու, ՆԱՏՕ-Բալկաններ հանձառությունների առաջ մղման և կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ ամուր անվտանգային գործընկերության նոր թափ հաղորդելու մեր ընդհանուր նպատակներին։
 
ԱՄՆ դեսպանատուն