Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՊՆ
A A
Պաշտոնական

Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Ի պատասխան ԶԼՄ հարցումների 
 
Ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ 
 
Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
 
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
 
Ավելի վաղ Shamshyan.com–ի տեղեկություններով, օգոստոսի 25-ին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր: Կայքը հավելել էր՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։