Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սեպտեմբերի 1-ից վարորդական և հաշվառման վկայագրերը՝ թվային ձևաչափով (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով. հարցազրույց՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հետ

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

✔️Ի՞նչ նպատակ է հետապնդում վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի թվայնացումը։

✔️Ի՞նչ սկզբունքով է սահմանվել վարորդական վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու պետական տուրքի չափը։

✔️Ի՞նչ կարգավորումներ են գործում, երբ օտարերկրյա վարորդական վկայական ունեցող երկքաղաքացին որոշում է երեք ամսից ավելի Հայաստանում մեքենա վարել։

✔️Ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով է կատարվում թվային պլատֆորմում տրանսպորտային միջոցի առուվաճառքը։