Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot-2025-08-20-095245-768x441
A A
Պաշտոնական

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Վահագն ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Աթաբեկյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թ․ նոյեմբերից։