Բացել լրահոսը Փակել լրահոսը
536001166_1097533052520000_1348581038986378160_n
A A
Պաշտոնական

Իրանից փորձագետների և աշխատուժի ներգրավում կլինի ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում

այաստանը և Իրանը ստորագրել են քաղաքաշինության ու շինարարության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:
 
🖊Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը։
 
✅ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փաստաթղթով նախանշվել են համագործակցության հիմնական մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ Իրանից փորձագետների և աշխատուժի ներգրավում ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում, փորձի փոխանակում տարածական պլանավորման, գոտիավորման, տեխնիկական և ինժեներական այլ ծառայությունների ոլորտներում։
 
🔹Կողմերը համագործակցելու են նաև շենքերի, շինությունների կառուցման ու շահագործման, էներգախնայողության նորարարական լուծումների ներդրման, ինժեներական ծառայությունների արտահանման, համատեղ հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով։
 
🔸Կարևոր նպատակներից է լինելու սեյսմիկ անվտանգության ու սեյսմակայուն շինարարության ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակումը, քաղաքային պլանավորման թվայնացման ոլորտում երկու երկրների համապատասխան հաստատությունների համագործակցությունը:
 
🔹Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև Հայաստանի և Իրանի ոլորտային մասնագետների շահերը ներկայացնող կազմակերպությունների, բուհերի և հետազոտական կենտրոնների միջև համագործակցություն, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդեսների ու համաժողովների համատեղ կազմակերպում։