A
A
Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար:
Օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակն ամբողջությամբ մարվել էր: Հողի ծածկույթով տարածքը լցնելը տևել է 9 օր: Օրական աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20-22 միավոր տեխնիկա:
Օգոստոսի 17-ի դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող, ծուխը վերացել է: