Բացել լրահոսը Փակել լրահոսը
534479127_1146963844123633_6864180572795459238_n
A A
Պաշտոնական

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ:
 
Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Տանձուտի բնակիչ 52-ամյա տղամարդուն ու փախել։
Տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին փախուստի դիմած տղամարդը մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: