A
A
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի հստակ քաղաքականություն
Աջակցիր «Ա1+»-ինՍույն թվականի օգոստոսի 11-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը և նույն հանձնաժողովի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Դան Բարնան Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Խորհրդարանականները կարևորել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և տեղահանված Ղարաբաղի հայերի չլուծված հարցերը կարգավորելու հրատապ անհրաժեշտությունը։ Միաժամանակ նշել են, որ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքներին հետևելը կօգնի սահմանազատման գործընթացի հետագա առաջընթացին և Ադրբեջանի զորքերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից լիարժեք դուրսբերմանը մոտ ապագայում։
Նրանք ողջունել են երկու պետությունների առաջնորդների հստակ հանձնառությունը հավատարիմ մնալու ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրին։
Պատգամավորները բարձր են գնահատել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ վերջ դնելու տասնամյակներ տևած հակամարտությանը, ինչպես նաև վերջին տարիներին հակամարտող պետությունների միջև կայացած բանակցությունները, որոնք իրականացվել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպական խորհրդարանի ջանքերով։