Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Համայնքային հողերը վերադարձվում են երևանցիներին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։
 
Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ բակ։
 
Համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու և երևանցիների համար ժամանակակից ու բարեկարգ միջավայր ստեղծելու աշխատանքները շարունակվում են Երևանի բոլոր վարչական շրջաններում։