Բացել լրահոսը Փակել լրահոսը
533061135_1175674421254448_8194256580543240678_n
A A
Պաշտոնական

Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները սույն թվականի օգոստոսի 13-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել և ստուգման են ենթարկել Լոռու մարզի Վահագնի բնակավայրի բնակիչ Գ.Կ.-ի վարած ՈւԱԶ մակնիշի առանց պետհամարանիշների ավտոմեքենան:
 
✅Ստուգմամբ պարզվել է, որ մեքենան բեռնված է եղել շուրջ 2 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութով:
✅Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:
✅Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:
 
Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս հետևել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոններին:
 
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն