Բացել լրահոսը Փակել լրահոսը
911 -arm (4)
A A
Պաշտոնական

Օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով  մոտենալ հեծանվանավակին։

Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։

***

Օգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով  մոտենալ մոտոցիկլին։

Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։