Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (12)
A A
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալումը

Այս մասին հայտնում է գործարարի պաշտպանը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը.
 
Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ:
 
Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը:
 
Մինչդեռ, պետք է նկատել, որ առաջին ատյանի դատարանն (կրկին դատավոր Արտակ Կարապետյանը) իր որոշումը կայացնելիս չէր անդրադարձել ձերբակալման այս կարևոր հանգամանքին: