Բացել լրահոսը Փակել լրահոսը
Blue Room Tour (3)
A A
Պաշտոնական

ՄԻՊ հայտարարությունը՝ Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից բարձրաձայնված աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Իջևան քաղաքի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ բարձրաձայնում են աշխատանքային իրավունքների հետ կապված հարցեր:

 

Օտարերկրացիների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին ծանոթանալու նպատակով ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը դեռևս օգոստոսի 6-ին առանձնազրույց է ունեցել աշխատակիցներից մի քանիսի հետ:

 

Մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը ամփոփվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և կհասցեավորվեն իրավասու պետական մարմնին:

 

Պաշտպանն իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքային իրավունքներն առհասարակ պատշաճ կերպով ապահովվեն և պաշտպանված լինեն։