A
A
Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ռազմավարական համագործակցության ծրագրերը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Վաշինգտոն մեկնած արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սպիտակ տանը կարճատև հանդիպում ու քննարկում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Ոգևորված եմ հստակ արդյունքներով մեր ռազմավարական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ քննարկված ծրագրերից»,- հանդիպման վերաբերյալ X-ի իր էջում գրառում է կատարել Միրզոյանը՝ հրապարակելով իր և Մարկո Ռուբիոյի լուսանկարը։
Thrilled about the discussed plans to further advance our strategic partnership with concrete deliverables.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) August 9, 2025
🇦🇲🤝🇺🇸 with @SecRubio at @WhiteHouse. pic.twitter.com/z9SNXXwclC