Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սպիտակ տանը կայացել է Փաշինյան-Թրամփ հանդիպում. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Միացյալ Նահանգները փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել երեք ուղղություններով գործընկերության մասին։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջքւմ գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

«Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․

  • «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,
  • արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,
  • Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին»,- գրել է Բաղդասարյանը։